Բացահայտիր Սյունիքը- Վազգեն Սարգսյանի բրոնզե կիսանդրին Կապանում

· Կապան

Բացահայտիր Սյունիքը- Վազգեն Սարգսյանի բրոնզե կիսանդրին Կապանում

Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի բրոնզե կիսանդրին տեղադրված է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում։

​Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 2-ին: Կիսանդրու հեղինակն է քանդակագործ Նարեկ Օրդյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձբեր և Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, իսկ հոգեհանգստի կարգ է կատարել Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը։ Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մարդիկ կատարեցին այս հրաշք գործը, հատկապես Սյունիքում, որտեղ Վազգենը մեծ լումա ունի զինվորական ու պետական կառույցների կայացման գործում։ Ինձ համար մեծ հպարտություն է գտնվել այստեղ և շնորհակալություն հայտնել Սյունիքի ամբողջ ժողովրդին»։

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, ք. Կապան, Բաղաբուրջի հուշահամալիր

Կոորդինատներ՝ 39.2085, 46.4036