Սիսիանի ռազմական ոստիկանապետին կազատեն պաշտոնից. պաշտոնանկությունները շարունակվում են. Armlur.am

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՊՆ Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետը կազատվի պաշտոնից. պաշտոնանկությունները կշարունակվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Սիսիանի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում քննարկվում է Սիսիանի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։
Ավելին՝ ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ։ Քննարկվում է նաև Ռազմական ոստիկանության համակարգի այլ պաշտոնատար անձի պաշտոններից ազատելու հարցը։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ վերջին դեպքերից հետո իրականացված ուսումնասիրությունների ընթացքում վեր են հանվել կոնկրետ պաշտոնատար անձանց աշխատանքի թերացումներ, ինչից հետո էլ օրակարգ է եկել նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ Այսպիսով՝ Սիսիանի զորամասերում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո գործընթացը, ըստ ամենայնի, միայն ծառայողական քննություններով չի սահմանափակվի․ Ռազմական ոստիկանության համակարգում կարող են նաև կադրային որոշումներ կայացվել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիսիանի մարզում տեղակայված զորամասերում արձանագրվել են զինծառայողների մահվան և այլ ծանր միջադեպեր, որոնք դարձել են նաև իրավապահ մարմինների քննության առարկա։
Քնար Մանուկյան