ԱԱԾ-ն արձագանքեց ու պնդեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Փաստինֆո»
· Մեղրի

«Տարածված լուրն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- նշեցին ԱԱԾ-ից։
Նշենք, որ 3 ադրբեջանցու որոնելու մասին մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ԱԱԾ-ին, որը խուսափձել էր մեկնաբանել կամ հերքել՝ առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ։
Նյութի թողարկումից հետո, երբ նկատել էինք, որ հանրային հետաքրքրության ու բոլորիս անվտանգության վերաբերող հարցերին ԱԱԾ-ն պարտավոր է պատասխանել անմիջապես, ոչ թե մեկ ամիս հետո, ԱԱԾ-ն որոշեց հանդես գալ հերքմամբ։