Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հոկտեմբերի 9-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:30–12:30 Գորիս քաղաք՝ Ավանգարդ, Արզումանյան, Գալստյան փողոցներ, Շորին ձոր թաղամաս
12:00–14:00 Կապան քաղաք՝ Ձորք թաղամաս, 7, 8, 9, 10, 11, 21 շենքեր
14:00–15:00 Կապան քաղաք՝ Ձորք թաղամաս, 12, 13, 14, 15, 16 շենքեր
13:30–16:00 Գորիս քաղաք՝ Վանքի տապ թաղամաս
10:00–11:30 Խնձորեսկ գյուղ մասնակի
12:00–13:30 Խնձորեսկ գյուղ մասնակի
14:00–16:00 Խնձորեսկ գյուղ մասնակի
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: