Ի՞նչ վիճակ է Շաքիում ադրբեջանցի զինվորի հшրձակումից հետո․ համայնքապետ. Armlur.am

ArmLur.am-ը հեռախոսազրույց է ունեցել Սյունիքի Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ՝ պարզելու, թե այս պահին գյուղում ինչ մթնոլորտ է տիրում։ Վարչական ղեկավարը վստահեցնում է՝ չնայած նրան, որ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր Շաքի և կրակել էր հայ կնոջ ոտքին, Շաքիի բնակիչները որևէ կերպ վախեցած կամ ահաբեկված չեն․
«Շատ հոյակապ, հրաշալի վիճակ է գյուղում։ Էդ սուտ լուրերը, որ տարածում են, որ խուճապ կա գյուղում, չկա տենց բան, ամեն ինչ նորմալ է, բնականոն հունով կյանքը ընթանում է»։
Ռուբեն Մանուչարյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ստեղծված իրավիճակի համար իրեն պատասխանատու չի համարում՝ ընդգծելով, որ իր լիազորությունների շրջանակում կատարել է իրեն հանձնարարված աշխատանքը․
«Ես ո՛չ ուժային կառույց եմ, ո՛չ իրավապահ մարմին եմ, ո՛չ ԱԱԾ-ի աշխատակից եմ, ո՛չ սահմանապահ եմ։ Ես վարչական ղեկավար եմ, ինչ որ ինձ հանձնարարված է եղել, ես կատարել եմ հավուր պատշաճի, բարեխղճորեն և առանց խուճապ տարածելու»։
Աննա Հանյան