Բացահայտիր Սյունիքը - Ծավ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Ծավ

Կապան համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ տեղակայված է Ծավ գյուղը, որն իր աշխարհագրական դիրքով և պատմությամբ առանձնահատկություն ունի: Այն տեղակայված է Ծավ գետի հովտում՝ ծովի մակարդակից մոտ 1100 մետր բարձրության վրա, մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ: Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու պուրակ արգելավայրը:

Պատմական աղբյուրներում գյուղն առաջին անգամ հիշատակվում է XVIII դարի կեսից՝ Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ: Գյուղն առանձնահատկություն ունի իր բնության հուշարձաններով ու աղբյուրներով, Ծավի բնակիչներն աչքի են ընկնում իրենց տոկունությամբ, հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ ու հայրենիքին նվիրվածությամբ, ամուր կանգնած լինելով իրենց հարազատ հողին:

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապան համայնք

Կոորդինատներ՝ 39°03′07″N 46°27′29″E

​