ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ Սյունիքի ռազմական ոստիկանապետը ազատվեց պաշտոնից․ ինչու՞․ ArmLur․am

· Սյունիքի Մարզ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ Սյունիքի ռազմական ոստիկանապետը ազատվեց պաշտոնից․ ինչու՞․ ArmLur․am

Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն՝  ՊՆ Ռազմական ոստիկանության Սյունիքի բաժնի պետը ազատվեց պաշտոնից. պաշտոնանկությունները կշարունակվեն։

«Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։

Ավելին՝ ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ։ Քննարկվում է նաև Ռազմական ոստիկանության համակարգի այլ պաշտոնատար անձանց պաշտոններից ազատելու հարցը։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ վերջին դեպքերից հետո իրականացված ուսումնասիրությունների ընթացքում վեր են հանվել կոնկրետ պաշտոնատար անձանց աշխատանքի թերացումներ, ինչից հետո էլ օրակարգ է եկել նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։

Այսպիսով՝ Սյունիքի զորամասերում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո գործընթացը, ըստ ամենայնի, միայն ծառայողական քննություններով չի սահմանափակվի․ Ռազմական ոստիկանության համակարգում կարող են նաև կադրային որոշումներ կայացվել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում արձանագրվել են զինծառայողների մահվան և այլ ծանր միջադեպեր, որոնք դարձել են նաև իրավապահ մարմինների քննության առարկա։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․