Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

· Գորիս

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Դեպքը գրանցվել է ապրիլի 28-ին։

Ոստիկանության գվարդիայի Գորիսի պահպանության բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Տոլորսի ջրամբար տանող ճանապարհին հայտնաբերել են կտորով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։