Բացահայտիր Սյունիքը - Ակներ գյուղ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Ակներ գյուղ

Ակներ (նախկինում՝ Բռուն) գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում: Այն հիմնադրվել է 1880 թվականին: Խորհրդային տարիներին մաս է կազմել Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի: 1958-1990 թվականներին գտնվել է Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թվականին, իսկ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ: Բնակավայրը Ակներ է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին:

​Գյուղն աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և բնական բացառիկ նշանակությամբ: Այստեղ՝ Ձագեձորի բարձունքներում, գտնվում են նույնանուն աղբյուրները, որոնցից ստացվում է Գորիս քաղաքի ջրամատակարարման զգալի մասը, և սկիզբ է առնում Վարարակ գետը: Գյուղի մոտով հոսում է դեռևս X դարում կառուցված «Տերտերի առու» ջրանցքը, իսկ տարածքում պահպանվել են կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի և այլ շինությունների հետքեր: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ:

​Ակների մարդիկ առանձնահատուկ են նրանով, որ ապրում և արարում են բարությամբ,մարդասիրությամբ ու միմյանց անշահախնդիր օգնելու պատրաստակամությամբ:

​Տեղակայում՝ Գորիս քաղաքից հեռու է 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա:

Կոորդինատներ՝ 39°30'24"N 46°18'31"E 

Լուսանկարը `Անդրանիկ Քեշիշյանի