Բացահայտիր Սյունիքը - Արզումանի կամուրջ

Արզումանի կամուրջը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքի Դարբաս գյուղում, Որոտան գետի վրա՝ Նորագետի միախառնման մոտ: Այն կառուցվել է 1675 թվականին Հայրապետ վարպետի ձեռքով, ինչի մասին վկայում է պահպանված արձանագրությունը:
Կամուրջը միակամար գեղեցիկ հորինվածք է: Կամարը շինված է սրբատաշ, իսկ օժանդակ մասերը՝ կոփած և բոլորովին անտաշ քարերից: Կամրջի աջ ափը հենված է քարաժայռերի վրա, իսկ ձախը ցածր է եղել և բարձրացվել է արհեստական պատնեշով ու թմբով: Ավանդաբար այն անվանում են Արզումանի կամուրջ և այն հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում: ։
Տեղակայումը և կոորդինատները՝ Սյունիքի մարզ, գ. Դարբաս, Որոտան գետ (39°28′ հս. լ. 45°59′ ավ. ե. մոտավոր գոտում):