Բացահայտիր Սյունիքը - Մրգաձորի Խաչ եկեղեցի

Մրգաձորի Խաչ եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Խոտ գյուղի հին բնակավայրի տարածքում՝ հսկա ուղղաձիգ ժայռի ստորոտին։ Եկեղեցին փոքրածավալ միանավ կառույց է, որը մասամբ հենված է ժայռային միջավայրին։ Այն մոտ 10 մ երկարություն և 6 մ լայնություն ունի։ Եկեղեցու առջևի տարածքը խիստ զանգվածային ու զառիթափ է, ուր հին ժամանակներում եղել է փոքրիկ հարթակ, որտեղ շքեղ արարողություններով նշել են Համբարձման տոնը։
Համաձայն հինգտողանի արձանագրության՝ Մրգաձորի եկեղեցին կառուցել են տվել Խանածախ գյուղում ապրող Քաշաթաղի Մելիք-Հախնազարի որդի Բահադուր բեկը (Պհաթուր Պակ) և նրա մայրը՝ Մելիք-Հախնազարի կին Մահփարին՝ 1700 թվականին։
Ավանդության հիշատակության մեջ, նրանց կարծիքով, իրական է միայն այն, որ եկեղեցին կառուցողների մեջ եղել է մի կին՝ հայ իշխանուհի կամ ավելի ճիշտ՝ մելիքուհի, ինչը երևում է եկեղեցու դռան բարավորի հստակ ընթերցվող արձանագրությունից։
Մրգաձորի եկեղեցու պատի շարվածքի մեջ հայտնաբերվել է երկար ու նեղ սալ քարի վրա արված ավելի հին արձանագրություն, համաձայն որի՝ ենթադրվում է, որ եկեղեցին ունեցել է Սուրբ Աստվածածին անունը։ Մրգաձորի Խաչի տարածքում հայտնաբերվել են նաև վաղքրիստոնեական շրջանի ճարտարապետական բեկորներ։
Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, Խոտ գյուղի հին բնակավայր
Կոորդինատներ՝ 39.4625, 46.3689