Անի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տուն

Շաքիում իրավապահների ենթադրյալ անգործության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
«News.5tv.am»-ի հետ զրույցում Անի Ավետիսյանի ամուսինը հայտնել է, որ երբ երեխաները, փաստացի պատանդառված լինելով ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևի կողմից, կարողացել են զանգահարել աշխատավայրում գտնվող իրենց ծնողներին, վերջիններս միանգամից զանգել են ոստիկանություն, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանի ամուսինը՝ Արմենը, «իրենք ավելի շուտ են հասել տուն, քան իրավապահները, ցավոք»։