Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հոկտեմբերի 7-ին

· Սյունիքի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի  մարզում հոկտեմբերի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

10:00–12:00 Կապան քաղաք՝ Գիշերոթիկ դպրոց, Բաղաբերդ թաղամաս, Բաղաբերդ փողոց 27, 27/2 շենքեր

11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ակսել Բակունցի, Տիգրան Մեծի, Գյորգի Առուստամյան, Աղայան, Սայաթ-Նովայի փողոցներ, Գայի և Րաֆֆի փողոցներ մասնակի

14:00–16:00 Աճանան գյուղ

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: