Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 7-ին
· Գորիս

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի ք.Գորիս Ավանգարդի, Գետափնյա, Գալստյանի, Սաթյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: