Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ

· Սյունիքի Մարզ

Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ

Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն:

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Խոսնակը հավելել է նաև, որ բուժառուին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն:

«Կյանքին սպառնացող ռիսկ չկա, բուժառուն գտնվում է բժիշկների հսկողության տակ, բարդություններ առկա չեն»,- մասնավորապես նշել է Ծատրյանը: