Բացահայտիր Սյունիքը - Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

· Կապան

Բացահայտիր Սյունիքը - Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կարելի է համարել Կապանի ժամանակակից, բայց միաժամանակ ոչ պակաս նշանակալի տեսարժան վայրերից մեկը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շենքը նախագծված է հայկական եկեղեցական ճարտարապետության ավանդական ոճով։

​Հոգևոր կառույցի շինարարությունն սկսվել է 1996 թվականին, որի հիմքում դրված 14 քարերն օծվել են երջանկահիշատակ Գարեգին Ա-ի կողմից։ Եկեղեցին կառուցվել է հանգանակությունների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, արտերկրում ապրող կապանցիների կողմից տրամադրված միջոցներով։ Եկեղեցին պաշտոնապես օծվել է 2001 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

​Վեհափառ հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց սկիհ, նվերներ հանձնվեցին նաև տարբեր կազմակերպությունների կողմից։

​Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, ք. Կապան, գործում է Սյունյաց թեմի հովանու ներքո։

Կոորդինատներ՝ 39°12′28″ հս․ լ. 46°24′21″ ավ․ ե.