Իրավապահները պետության դեմ ուղղված հանցանք չե՞ն տեսել, միայն անձի դե՞մ

Դատախազությունը հայտարարությամբ հայտնեց, որ Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ վարույթ է հարուցվել ապօրինի զենք կրելու, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանի անձեռնմխելությունը խախտելու հոդվածներով:
Փաստորեն, դատախազությունը պետական սահմանն ապօրինի հատելու, մահափորձ կատարելու և ահաբեկչության ակնհայտ հանցակազմերը չի տեսել. փոխարենը՝ այնպիսի հոդվածներով է վարույթը հարուցել, կարծես պատահածն ընդամենը «թեթև անախորժություն» է եղել:
Ակնհայտ է, որ իրավապահները փորձել են տեղի ունեցածը փաթեթավորել որպես անձի և հասարակական անվտանգության դեմ տեղի ունեցած հանցագործություն, այլ ոչ պետության: