Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ որդին վիրահատվել է․ երեխաներին թույլ չեն տալիս վերադառնալ տուն

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի կրտսեր որդուն՝ 15-ամյա Քաջիկին, որը, ընտանիքը պաշտպանելիս, աջ դաստակի կոտրվածք է ստացել, վիրահատել են Սիսիանի հիվանդանոցում,-հայտնում է News.5tv.am-ի թղթակիցը:
17-ամյա Սարիբեկը, որ փափուկ հյուսվածքի սալջարդ ունի, ասել է, որ «իր հետ ամեն ինչ նորմալ է»:
Սարիբեկը 12-ամյա քրոջ հետ, հիվանդանոցում սպասել է եղբոր վիրահատության ավարտին:
Երեխաները գիշերը մնացել են Սիսիանում, հավանաբար, հյուրանոցում. նրանց իրավապահները թույլ չեն տալիս վերադառնալ տուն: