Ունի ազդրի վնասվածք, վիճակը կայուն է․ Սիսիանի ԲԿ տնօրենը՝ Շաքիում տուժած կնոջ վիճակի մասին

«Ունի ազդրի ստորին երրորդականի վնասվածք, վիճակը կայուն է, թերմոդինամիկան կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այժմ հետազոտման փուլում է:
Նա 35-ից 37 տարեկան է»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված կնոջ առողջական վիճակին, ասաց Սիսիանի ԲԿ տնօրեն Անիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ վնասվածքը հրազենային է: