Կապանի մանկական զբոսայգին մայիսի 1-ին կբացի իր նոր շրջանը. Կապանի համայնքապետարան
· Կապան

Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ
մայիսի 1-ին Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը։
Տոնական ժամանակացույցի համաձայն զբոսայգին կբացվի ժամը 11։00-ին, այնուհետև ժամը 13:00-ից զբոսայգու տարածքում համերգային ծրագրով, միաժամանակ ձեռագործ աշխատանքների ու նկարների ցուցադրությամբ հանդես կգան Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները։