Բացահայտիր Սյունիքը - «Փղի ճտեր» բնության հուշարձան

«Փղի ճտեր» երկրաբանական բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից մոտ 25 կմ դեպի հարավ:
Այն տեղակայված է դեպի Շիկահողի պետական արգելոց տանող ճանապարհի հարևանությամբ:
Այս ուշագրավ բնական կերտվածքն իրենից ներկայացնում է ավելի քան 6 մետր բարձրություն ունեցող գեղատեսիլ որմնաքանդակ, որն առաջացել է յուրայի ժամանակաշրջանի հրաբխածին ապարների հողմահարման բնական պրոցեսների հետևանքով:

Իրենց յուրահատուկ ձևի պատճառով, որոնք ակնհայտորեն հիշեցնում են փղի ձագերի, ժայռագոյացությունները ստացել են «Փղի ճտեր» անվանումը:
Հուշարձանը պաշտոնապես ներառվել է Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում 2008 թվականի օգոստոսի 14-ին՝ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։
Կոորդինատներն են՝
39.086944, 46.501667