Կապանը կունենա ևս մեկ ներկայանալի թանգարան. Կապանի համայնքապետարան

· Կապան

Կապանը կունենա ևս մեկ ներկայանալի թանգարան. Կապանի համայնքապետարան

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի վարած հետևողական և նպատակային քաղաքականությունը շարունակվում է նոր նախաձեռնությունների իրականացմամբ։

Համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 91 մլն ՀՀ դրամի ներդրմամբ, մեկնարկել են Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի կապիտալ նորոգման աշխատանքները, որի արդյունքում Կապանը կունենա ևս մեկ ժամանակակից և ներկայացուցչական կրթամշակութային կառույց։

Ծրագրի շրջանակում թանգարանի ներկայիս տարածքն ամբողջությամբ կվերափոխվի և կարդիականացվի՝ նոր ինտերիերային լուծումների, ժամանակակից ձևավորման և տարածքի ֆունկցիոնալ կազմակերպման շնորհիվ։ Կվերանայվեն նաև ցուցասրահները՝ թանգարանային նմուշների առավել ընդգծված և տեսանելի ներկայացման համար։ Նորացված տարածքը ավելի գրավիչ և հետաքրքիր կդառնա այցելուների և զբոսաշրջիկների համար, իսկ թանգարանի աշխատակիցները կունենան հարմարավետ և արժանավայել աշխատանքային պայմաններ։

Նորոգման աշխատանքների մեկնարկին տեղում ծանոթանալու նպատակով համայնքի ղեկավարն այսօր քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է թանգարան, կապալառու ընկերության ներկայացուցիչներին տվել անհրաժեշտ հանձնարարականներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև հորդորել հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

Շինարարական կազմակերպությունը՝ «Գորիսի ԷՑՇ» ԲԲԸ

Կապանի համայնքապետարան