Տաթևում հանրային քննարկում կանցկացվի հանքային ջրի աղբյուրի հիդրոերկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ. Տաթևի համայնքապետարան
· Տաթև

2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրում տեղի կունենա հանրային քննարկում՝ «ԴԵԼՏԱ-ԳԼՈՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական տարածքում՝ Ցաքուտ թաղամասի «Քոսի ջուր» կոչվող տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրի հիդրոերկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։
Հանրային քննարկման նպատակն է ներկայացնել նախատեսվող գործունեությունը, դրա հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև լսել համայնքի բնակիչների և շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները։
Տաթևի համայնքապետարանը ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը։