Սիսիանում ավարտվում է Խանջյան փողոցի շենքերի բարեկարգումը. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկած՝ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի 1, 3, 5 և 7 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են ասֆալտապատման և մայթերի սալարկման աշխատանքներ։ Այս պահին ընթացքի մեջ են նաև շքամուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները։
Հիշեցնենք, որ նույն ծրագրով իրականացվում են նաև Որոտան 4ա և 4բ, ինչպես նաև Իսրայել Օրի 5, 7 և 9 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։