Կապանի հետիոտնային կամուրջները համալրվել են կենդանիների բրոնզե քանդակներով. Կապանի համայնքապետարան
· Կապան

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ Վաչագան գետի վրայով անցնող հետիոտնային կամուրջների տեսքն ընդգծվել է գեղարվեստական նոր լուծումներով։ Այսօր արդեն երկու կամուրջների վրա իրենց ուրույն տեղն են գտել կենդանիների բրոնզե քանդակները։
Արվեստի այս գործերը ներդաշնակորեն լրացրել են քաղաքային միջավայրը՝ կամուրջները դարձնելով ավելի ինքնատիպ ու ակնահաճո։
Քանդակների ստեղծման աշխատանքներն իրականացրել է կապանցի քանդակագործ Գագիկ Ալեքսանյանը։
Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ․ նախատեսվում է բրոնզե քանդակներով համալրել նաև Վաչագան գետի մյուս կամուրջները ևս։