Բացահայտիր Սյունիքը - Աղիտուի մահարձան

Աղիտուի մահարձանը 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Սյունիքի մարզի Աղիտու գյուղում։ Այն ընդգրկված է Աղիտուի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մահարձանը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում։ Ըստ ավանդության՝ մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին։ Այն եռահարկ կառույց է։ Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները։ Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութնիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը։
Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանհի պաշտամունքային կառույց է եղել։ Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցի։ 10-11-րդ դարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից։ Պահպանվել են գերեզմանատունը քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով։
Տեղակայումը և Կոորդինատները՝ Սյունիքի մարզ, գ. Աղիտու,
Կոորդինատներ. 39°30′55″N 46°04′51″E