Քաջարանում նշվել է 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Առաքելյանի ծննդյան 30-ամյակը. Քաջարանի համայնքապետարան
· Քաջարան

Հանդիսավորությամբ նշվեց 44 օրյա պատերազմում մարտիրոսված հայորդի` քաջարանցի Արմեն Ալիքի Առաքելյանի ծննդյան 30-րդ տարեդարձը։
Միջոցառումը մեկնարկվեց Քաջարանի եղբայրական պանթեոնից, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց նրա վառ հիշատակին, այնուհետև Խաչինա գյուղում տեղի ունեցավ Արմեն Առաքելյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ Քաջարանի ստեղծագործական խմբերն ու երգիչ-երգչուհիները հանդես եկան հայրենասիրական կատարումներով։
Հավերժ փառք մեր քաջորդիներին։