Մեղրիի նոր ասֆալտապատված փողոցներում փայտանյութի կուտակումն ու կտրատումն արգելվում է. Մեղրիի համայնքապետարան

· Մեղրի

Մեղրիի նոր ասֆալտապատված փողոցներում փայտանյութի կուտակումն ու կտրատումն արգելվում է. Մեղրիի համայնքապետարան

Փայտանյութի օգտագործման շրջանի մեկնարկով պայմանավորված՝ Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքների նոր ասֆալտապատված փողոցներում նկատվում են փայտանյութի տեղափոխման, կուտակման և կտրատման դեպքեր։

Հորդորում ենք փայտանյութը չկուտակել և չկտրատել նոր ասֆալտապատված փողոցներում, որպեսզի չվնասվեն ճանապարհային ծածկույթները։

Հնարավորության դեպքում փայտի կտրատման աշխատանքները խնդրում ենք իրականացնել երկրորդական փողոցներում (Սարայի փողոցում)՝ ճանապարհային ծածկույթին վնաս չպատճառելու պայմանով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ճանապարհային ծածկույթին պատճառված վնասի դեպքում նախատեսվում է պատասխանատվություն և համապատասխան տույժերի կիրառում։

Շնորհակալություն ուշադրության համար:

Մեղրիի համայնքապետարան