Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին - Սուրեն Սմբատի Առաքելյան
· Տաթև

Սուրեն Սմբատի Առաքելյանը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Տաթև գյուղում, գյուղացու ընտանիքում: Ավարտել է 5-րդ դասարանը: 1930-1933 թվականներին աշխատել է հարազատ գյուղի կոլտնտեսությունում:
1933-1935 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1936 թվականից եղել է ՆԿՎԴ-ի մարմինների աշխատակից: 1941 թվականին կամավորագրվել է ռազմաճակատ: Մարտական մկրտությունը ստացել է Կովկասում 1942 թվականի մարտին: 1942 թվականի դեկտեմբերին Առաքելյանը եղել է 526-րդ հրաձգային գնդի, 89-րդ հրաձգային դիվիզիայի հրաձգային բաժնի հրամանատար: 1941-1943 թվականներին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, մասնակցել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի մարտերին: Եղել է ավագ սերժանտ և (ԿՄԿ) անդամ 1943 թվականից:
Կուրբացկի բնակավայրի ազատագրման ժամանակ, դասակի հրամանատար Առաքելյանն իր մարմնով ծածկել է ֆաշիստական գնդացրի հրակնատը և ապահովել ստորաբաժանման առաջխաղացումը: Նա զոհվել է 1943 թվականի սեպտեմբերի 18-ին Անապայի շրջանում, Կրասնոդարի երկրամասում, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, և թաղված է Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանի Կուրբացկի տնտեսությունում:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի մայիսի 16-ի հրամանագրով Սուրեն Առաքելյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում նագիստական զավթիչների դեմ մղված պայքարում հրամանատարական հանձնարարականների օրինակելի կատարման համար ցուցաբերած խիզախության և հերոսության դիմաց: Արժանացել է նաև Խորհրդային Միության հերոսի կոչման (հետմահու) Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի շնորհմամբ: Նրա հուշարձանը տեղադրված է Տաթև գյուղում: