Մեկնարկեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը. Քաջարանի համայնքապետարան
· Քաջարան

Այսօր Քաջարանի մարզահամալիրում մեկ հարկի տակ հավաքվել են շուրջ 330 պատանի մարզիկներ՝ աշխարհի 11 երկրներից։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan ը համայնքապետարանի աշխատակազմի և գործընկերների հետ միասին Քաջարանի համայնքապետարանում դիմավորեց և հյուրընկալեց օլիմպիական չեմպիոն Դավիթ Չակվետաձեին, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանին, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանին և Կարեն Մնացականյանին, Աթենքում և Բաքվում անցկացված մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանին և մարզաշխարհի այլ ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Քաջարան "Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար"-ի կապակցությամբ։