Բացահայտիր Սյունիքը-Ճգնավորի սար

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Ճգնավորի սար

Ճգնավորի սարը պատմական և բնական ուշագրավ մի վայր է, որը գտնվում է Սիսիան տարածաշրջանի Բալաք գյուղում: Լեռան բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2000 մետր:

​Այս վայրն ունի հարուստ պատմական անցյալ և ավանդազրույցներ։ Ըստ ավանդության՝ այստեղ է ճգնել Փառանձեմ թագուհին՝ Արշակ II թագավորի կինը և Պապ թագավորի մայրը։ Թագուհին այստեղ կառուցել է 7 սենյակ, որտեղ պահել է իր գանձերը։ Սենյակներն ունեցել են ճեղքեր, որոնց միջով նախկինում հնարավոր էր ներս մտնել և ուսումնասիրել տարածքը։ Սակայն տարիների ընթացքում այդ ճեղքերը փակվել են, և այժմ սենյակներ մուտք գործելն անհնար է։

Ժամանակի ընթացքում տեղացիները լեռան վրա կառուցել են փոքրիկ մատուռ, որը ծառայում է որպես սրբավայր։

​Լեռան գագաթից այցելուների առջև բացվում է հիանալի տեսարան դեպի ներքևում գտնվող փոքրիկ գյուղն ու այն լրացնող Որոտան գետը։

​Տեղակայումը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, Բալաք գյուղ։

Կոորդինատները՝ 39.5486° N, 45.9619° E: