Մեղրիում մեկնարկել է «Համագործակցության երկրների կինոփառատոնը». Մեղրիի համայնքապետարան
· Մեղրի

Սեպտեմբերի 18-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում, կայացավ «Համագործակցության երկրների կինոփառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Համագործակցության երկրների կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը և Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանը։
Կինոփառատոնը կազմակերպել է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման շրջանակում Մեղրիում ներկայացվում են համագործակցության երկրների կինեմատոգրաֆիայի տարբեր աշխատանքներ՝ քաղաքը դարձնելով մշակութային հանդիպումների հարթակ։