Կապանում ներկայացվել է Նեկտար Սիմոնի «Իմ Ադեն» գիրքը. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

· Կապան

Կապանում ներկայացվել է Նեկտար Սիմոնի «Իմ Ադեն» գիրքը. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Նեկտար Սիմոնի «Իմ Ադեն» գրքի շնորհանդեսը։ Այն հեղինակի 3-րդ ժողովածուն է:

Կարևորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026 թվականը հայտարարվել է ընթերցանության տարի, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը նախաձեռնեց այս միջոցառումը։ Վարչության պետ Մերի Գանդալյանի խոսքերով յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործել երեխաների մեջ սերմանելու սեր ու հետաքրքրություն դեպի ընթերցանություն։

Շնորհանդեսին ներկա էին դպրոցի տնօրեններ, մանկավարժներ, մարզային և դպրոցական գրադարանների աշխատակիցներ, ինչպես նաև աշակերտներ, որոնք նախապես ծանոթացել էին գրքի բովանդակությանը և ակտիվ մասնակցություն ունեցան ծավալված քննարկմանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհակալական խոսքեր՝ ուղղված կազմակերպիչներին։ Հեղինակը՝ Նեկտար Սիմոնը, մոտ 100 գիրք նվիրեց մարզի դպրոցներին, միջոցառման մասնակիցներին էլ՝ իր այլ գրքերից։

Սյունիքի մարզպետի աշխատակազմ