24 ժամով կդադարեցվի Հալիձորի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 18-ի ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 19-ի ժամը 07:00-ը կդադարեցվի Հալիձոր գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: