Քաջարանում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշար. Քաջարանի համայնքապետարան

· Քաջարան

Քաջարանում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշար. Քաջարանի համայնքապետարան

Սեպտեմբերի 23-ին և 24-ին Քաջարանի մարզահամալիրում տեղի կունենա Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշարը։

Մրցաշարին կմասնակցեն 11 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քաթարի, Շվեդիայի, Հունաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Լիտվայի և Ռուսաստանի պատանի մարզիկներ։

Միջոցառման օրերին Քաջարանը կհյուրընկալի տարբեր երկրներից ժամանած մարզիկների և մարզասերների։

Քաջարանի համայնքապետարան