Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում սեպտեմբերի 17-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց 3 առանձնատուն, Իսրայելյան փողոց 35, 39Ա, 39Բ, 39Գ շենքեր, Սիսական փողոց 34 շենք, Գարեգին Նժդեհի փողոց 3, 4 շենքեր, Ադոնցի փողոց 1 առանձնատուն
14:30–16:45 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Շահումյան, Մյասնիկյան, Սիսական փողոցներ՝ մասնակի, Կոմիտասի, Հ. Որոտնեցի, Մելիք Թանգի փողոցներ
12:00–15:00 Վերիշեն գյուղ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: