Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն

· Սյունիքի Մարզ

Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը՝ 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։