Բացահայտիր Սյունիքը․ Վուրգ Ոսկանյանի հուշարձանը Սիսիանում
· Սիսիան

Վուրգ Ոսկանյանի հուշարձանը նվիրված է Արցախյան ազատամարտի հերոս Վուրգ Ոսկանյանին:
Հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինվորական կոմիսարիատի առջև և ներկայումս կանգուն վիճակում է: Հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել են Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և Հարավային մաքսատան տնօրեն Աշոտ Մինասյանը 2010 թվականի մայիսի 28-ին՝ Սիսիանի թիվ 1 դպրոցում Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:
Արձանը կանգնեցվել է 2012 թվականի մայիսի 28-ին՝ հերոսի ծննդյան տարելիճի օրը, Աղասի Հակոբջանյանի, Աշոտ Մինասյանի և մի խումբ սիսիանցիների ֆինանսական աջակցությամբ: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Արձանն ունի 3.5 մ բարձրություն, որտեղ հերոսը պատկերված է ձեռքերը դեպի վեր պարզած: Քանդակի գլուխն ու ձեռքերը պատրաստված են բրոնզից, իսկ արձանի հիմնական նյութը բազալտն է:
Տեղակայում՝ Հայաստան, Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, զինվորական կոմիսարիատի առջև
Կոորդինատներ՝ 39°31′14.905″N 46°1′44.461″E