Կապանում Ռաֆայել Մինասյան 19 շենքի ճանապարհն ու բակը բարեկարգվել են. Կապանի համայնքապետարան

· Կապան

Կապանում Ռաֆայել Մինասյան 19 շենքի ճանապարհն ու բակը բարեկարգվել են. Կապանի համայնքապետարան

Կապան քաղաքում ավարտին է հասցվել համայնքապետարանի պատվիրատվությամբ իրականացված հերթական ծրագիրը․ վերակառուցվել և ասֆալտապատվել են Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհն ու շենքի բակը։

Ասֆալտապատումից բացի, բակային տարածքում կատարվել են նաև նոր եզրաքարերի, բազրիքների տեղադրման, գոյություն ունեցող հենապատերի, թեքահարթակների վերակառուցման աշխատանքներ՝ բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ պայմաններ ստեղծելու նպատակով։

Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենքի բակային տարածքը ամբողջությամբ բարեկարգ տեսք է ստացել 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 28 372 000 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 12 767 400 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

Կապանի համայնքապետարան