Սյունիքում հիմնանորոգվում է Անգեղակոթ–Մուցք ճանապարհի 5.7 կմ հատվածը

· Սյունիքի Մարզ

Սյունիքում հիմնանորոգվում է Անգեղակոթ–Մուցք ճանապարհի 5.7 կմ հատվածը

Սյունիքի մարզում ընթանում են Տ-8-51 /Մ-2/-Անգեղակոթ-(Շաղատ)-Մուցք տեղական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-ից կմ13+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվող ճանապարհի երկարությունը՝ 5.7կմ։

Տասնամյակներ շարունակ բարեկարգման կարիք ունեցող այս ճանապարհահատվածի հիմնանորոգումն էապես կբարելավի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը՝ ապահովելով բնակիչների առավել անվտանգ, հարմարավետ և անխոչընդոտ տեղաշարժը։