Սիսիանում Որոտան գետի մաքրման աշխատանքների համար հատուկ տեխնիկա է ձեռք բերվել. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանում Որոտան գետի մաքրման աշխատանքների համար հատուկ տեխնիկա է ձեռք բերվել. Սիսիանի համայնքապետարան

Որոտան գետի՝ Սիսիանի գլխավոր գեղեցկուհու մշտական մաքրությունն ու պահպանությունը առաջնային խնդիրներից է։

Որոտան գետի հայելիների մաքրության համար նախատեսված հատուկ տեխնիկան արդեն Սիսիանում է, ինչը հնարավորություն կտա պարբերաբար և արդյունավետ իրականացնել գետի մաքրման աշխատանքները։

Տեխնիկայի ձեռքբերման համար շնորհակալություն ենք հայտնում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամին, «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամին և բոլոր գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնության իրականացման և Որոտան գետի պահպանության գործում կարևորագույն ներդրում ունենալու համար։

Սիսիանի համայնքապետարան