Բացահայտիր Սյունիքը-Մուցք գյուղ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Մուցք գյուղ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ ծովի մակարդակից շուրջ 1900 մետր բարձրության վրա, տեղակայված է պատմական ու յուրահատուկ նկարագրով Մուցք գյուղը:

Բնակավայրը հիմնադրվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյի Ղնիս գյուղից գաղթած հայերի կողմից: Պատմական տարբեր շրջաններում բնակավայրը կրել է Բարձրավան և Մազրա անվանումները, 1946-ին վերանվանվել է Բարձրավան,1990 թվականին ստացել է իր ներկայիս՝ Մուցք անունը:

​Գյուղն աչքի է ընկնում իր աշխարհագրական դիրքով և սահմանամերձ կոլորիտով․ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ: Բնակավայրը շրջապատված է Սյունիքի բարձրադիր լեռներով ու կանաչապատ արոտավայրերով, որոնք յուրահատուկ տեսարան են բացում հատկապես մայրամուտի ժամերին:

​Մուցքի բնակիչներին բնորոշ է լեռնցուն հատուկ տոկունությունն ու հյուրասիրությունը: Լինելով սահմանամերձ բնակավայրի պահապաններ՝ մուցքեցիներն աչքի են ընկնում արմատներին ամուր կառչած լինելու կամքով, համախմբվածությամբ, աշխատասիրությամբ և հանգիստ, արժանապատիվ կենցաղով:

​Տեղակայումը և Կոորդինատները

​Հայաստան, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք: Մարզկենտրոն Կապանից հեռավորությունը ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, Սիսիան քաղաքից՝ մոտ 10 կմ դեպի արևմուտք:

Կոորդինատներ 39°31′55″N 45°54′26″E

Լուսանկարը `Անդրանիկ Քեշիշյանի