Բռնակոթում մեկնարկել են ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները. Սիսիանի համայնքապետարան

Հուրախություն բռնակոթցիների՝ Սիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է, սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվում են Վ. Թանգյան, Ա. Շահնազարյան, Ա. Գրիգորյան և 12-րդ փողոցներում, որոնց կապիտալ ասֆալտապատման արդյունքում տասնամյակներ շարունակ խնդիրներ ունեցող ճանապարհները կդառնան բարեկարգ և հարմարավետ՝ էապես բարելավելով երթևեկության պայմանները։