Սիսիանում «Կրթական այգու» կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սիսիան քաղաքի Որոտան 3/6 հասցեում կառուցվող «Կրթական այգին» աստիճանաբար ստանում է իր վերջնական տեսքը։
Տարածքում արդեն տեղադրվել են մարզասարքեր, նստարաններ, կառուցվել են հանգստի համար նախատեսված տաղավարներ, իրականացվել է արտաքին լուսավորության ցանցի տեղադրում։ Տարածքի բարեկարգման աշխատանքների շրջանակում կառուցվել են նաև քարե գաբիոնային և փայտե կառուցվածքներ՝ յուրօրինակ տեսք հաղորդելով այգուն։
Նախագիծն իրականացվում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Աշխատանքների ավարտից հետո Սիսիանը կունենա ևս մեկ ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ հանրային տարածք՝ նախատեսված բնակիչների հանգստի և ժամանցի համար։