Բացահայտիր Սյունիքը - Սուրբ Ստեփանոս ուխտատեղի (մատուռ)
· Սիսիան

Սյունիքի լեռների խորքում թաքնված է հոգևոր մի խորհրդավոր անկյուն՝ Սուրբ Ստեփանոս ուխտատեղին (մատուռ), որը տեղացիների շրջանում ջերմորեն հայտնի է «Սեփան ուխտ» անունով:
Մատուռը վերանորոգվել է տեղի համայնքի բնակիչների նախաձեռնությամբ, ջանքերով և ուժերով: Ըստ պատին արված գրառման՝ 1984 թվականին մատուռը հիմնանորոգել է Վոլոդյա Պետրոսյանը, իսկ հետագայում՝ Նվեր անունով երիտասարդը (լուսահոգի), ով մատուռին կից նաև խաչքար է կանգնեցրել:
Մատուռը կառուցված է տեղական քարով և ունի ավանդական գմբեթարդ ծածկ: Այն շրջապատված է Սյունյաց կանաչապատ բլուրներով ու լեռնային վճիտ աղբյուրներով, ինչն ուխտավորներին պարգևում է բացառիկ հոգևոր հանգստություն:
Ուխտատեղին գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից հյուսիս-արևելք, Քարաբերդից մի փոքր հյուսիս՝ Սև աղբյուրի ակունքի հարևանությամբ:
Կոորդինատներ `39.5283° N, 46.0175° E
Լուսանկարը `Սիսիանի պատմության թանգարանի