Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը։ Այս մասին գրում է ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը։
«Խոսքը Սյունիքում Ադրբեջանի ԶՈւ դիրքի մասին է, որը տեղակայվել է այնտեղ 2021 թ ներխուժման ընթացքում։
Դիրքը մոտ 3 կմ մխրճվում է ՀՀ տարածքի մեջ (Google Maps-ի ու ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ․ քարտեզի տարբերությունը ստեղ էական չի)։
Դեռևս 2024 թ․ մայիսին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին, որ «սահմանազատում» կիրականացնեն ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզների հիման վրա։
Չնայած դրան՝ Բաքուն ամրացրել է հենակետը (միակը չի) էն հատվածում, որը բացահայտ պատկանում ա ՀՀ-ին էդ նույն քարտեզներով։
Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում