«Սուտ են գրում, մեզ մոտ խաղաղ է». Կոռնիձորի համայնքապետը հերքում է լարվածության մասին լուրերը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում, նշվում է, որ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է:
24News-ը զրուցեց Կոռնիձոր համայնքի ղեկավար Սուրեն Ամարյանի հետ, վերջինս հերքեց մամուլի հրապարակումները:
«Սուտ են գրում նման բան չկա: Մեզ մոտ խաղաղ է: Վերջին անգամ միջադեպ 4 տարի առաջ է եղել: Ժողովրդի մեջ լարվածություն են մտցնում, խնդրում եմ իմ անունից պաշտոնապես հերքեք: Ես հիմա մեր համայնքում եմ ու որևէ միջադեպ չկա»,- նշեց նա:
Հասմիկ Սարգսյան