Սիսիանում Փրկարարի օրվան նվիրված ցուցադրական միջոցառում է անցկացվել. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Փրկարարի օրվա կապակցությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը Սիսիանի կենտրոնական հրապարակում ցուցադրական միջոցառում է կազմակերպել համայնքի նախակրթարանների սաների համար։
Փրկարարները երեխաներին ներկայացրել են հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկան, սարքավորումներն ու գույքը, ինչպես նաև ցուցադրել փրկարարական գործողություններ և վարժանքներ։
Փոքրիկները մեծ հետաքրքրությամբ հետևել են ցուցադրությանը, իսկ միջոցառման ավարտին ստացել քաղցրավենիքներ՝ օրը եզրափակելով ժպիտներով ու բարձր տրամադրությամբ։