Քաջարանում առաջին անգամ ստեղծվել է ժողովրդական նվագարանների անսամբլ. Քաջարանի համայնքապետարան

· Քաջարան

Քաջարանում առաջին անգամ ստեղծվել է ժողովրդական նվագարանների անսամբլ. Քաջարանի համայնքապետարան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո՝ Քաջարանի արվեստի դպրոցի դասատու Նաիրա Բաբայանի գեղարվեստական ղեկավարությամբ, Քաջարանն իր պատմության մեջ առաջին անգամ ունեցավ ժողովրդական նվագարանների անսամբլ։

Քաջարանի ժողովրդական նվագարանների անսամբլն իր առաջին ելույթը ունեցավ Քաջարան քաղաքի հիմնադրման 68-րդ տարեդարձին՝ ներկայացնելով հայկական ժողովրդական երաժշտությունը։

Սա կարևոր քայլ է համայնքի մշակութային կյանքի զարգացման և երիտասարդների երաժշտական կրթության ու ստեղծագործական ներուժի խթանման ուղղությամբ։