Բացահայտիր Սյունիքը-Գոմարան

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Գոմարան

Գոմարանը Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող գեղատեսիլ բնակավայրերից է: Գյուղն աչքի է ընկնում իր իսկական անաղարտ բնությամբ, լեռնային վճիտ օդով, խաղաղ լռությամբ ու խիտ անտառներով, որոնք հրաշալի միջավայր են ստեղծում էկոտուրիզմի, քայլարշավների, պիկնիկների և լուսանկարչության սիրահարների համար:

Գոմարանում պահպանվել են հայկական ավանդական գյուղական կյանքի լավագույն արժեքները: Տեղացիներն աշխատասեր ու հողին կապված մարդիկ են, ովքեր օրվա հիմնական մասը նվիրում են անասնապահությանը, դաշտավարությանն ու այգեգործությանը: Բացի հոգատարությունից և աշխատասիրությունից, գոմարանցիներին բնորոշ է սյունյաց հյուրընկալությունը, հավատարմությունը սեփական արմատներին, ինչպես նաև ազգային ուտեստների պատրաստման ու ավանդական կենցաղի դարավոր մշակույթը սերնդեսերունդ փոխանցելու նախանձախնդրությունը:

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապան համայնք, մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 2 կմ դեպի հարավ, ծովի մակերևույթից մոտ 1000 մ բարձրության վրա:

Կոորդինատները՝ 39°10'55"N 46°24'50"E: